ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Արթուր Ջավադյանի թեկնածությունը: Սահմանադրության համաձայն՝ ԿԲ նախագահ նշանակվում է հանրապետության նախագահի առաջարկությամբ և ընտրվում ԱԺ-ի կողմից՝ վեց տարի ժամկետով:
Արթուր Ջավադյանն ԱԺ նիստում շնորհակալություն է հայտնել նախագահին` վստահության համար և իր թեկնածությունը ԿԲ նախագահի պաշտոնում կրկին առաջադրելու համար և պատասխանել պատգամավորների հարցերին։